18.05.2012|
														11:03
																							
																							Դեռ դպրոցական դասագրքերից հայտնի ռուս պոետի նշանավոր տողը` «Умом Россию не понять», վաղուց արդեն դարձել է այս երկրի առօրյա բնութագիրը: ՈՒ թեև «խելքով չես հասկանա»-ն շատ դժվար են ընկալում ողջախոհ ժողովուրդները, սակայն բնորոշումը բավականին սիրված է ու մինչև հիմա էլ շոյում է ռուսների վեհապետական ինքնասիրությունը, հատկապես ղեկավարների: Ավելին, այս սկզբունքը ոչ միայն շարունակ հաստատվում  է, այլև գիտակցաբար առաջնային պլան է մղվում: Ինչ վերաբերում է «Ռուսաստանին պետք է միայն հավատալ» եզրափակիչ պնդմանը, ապա դա, ինչպես ասում են, ճաշակի հարց է: Բայց երբ հարցը հասնում է արտաքին քաղաքականությանն ու ներկա ժամանակներում ռուսական իշխանությունների վարքագծին, ապա հատկապես այդ բնորոշմանը դժվար է համաձայնել: